Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բիձինա Իվանիշվիլիի մասին ծավալուն նամակ է հղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։
Նամակում Ղարիբաշվիլին նշել է, որ 2022 թվականի հունիսի 9-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձևը, որը պարունակում է Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու կոչը, պատրաստվել է փաստացի սխալներով և չի արտացոլում իրականությունը։
Ղարիբաշվիլին նամակում խոսել է նաև շվեյցարական Credit Suisse բանկի մասին, որը Եվրախորհրդարանի ընդունած բանաձևից հետո արգելափակել է Իվանիշվիլիի վստահության փոխանցումները։ Ղարիբաշվիլին պնդում է, որ այդ կերպ բանկը խախտել է Իվանիշվիլիի իրավունքները։
«Բանաձևը նաև ուղղակիորեն օգտագործվել է շվեյցարական բանկի կողմից Բիձինա Իվանիշվիլիի ֆինանսական փոխանցումները կասեցնելու համար»,- գրված է Ղարիբաշվիլիի նամակում։
Վարչապետի խոսքով, խոսել այն մասին, որ կառավարությունն իրականում ղեկավարում է ոչ թե վարչապետը, այլ Բիձինա Իվանիշվիլին, վիրավորական է անձամբ իր՝ Ղարիբաշվիլիի և Վրաստանի համար:
Ղարիբաշվիլի ֆոն դեր Լեյենին խնդրում է տարբերակել Եվրախորհրդարանի բանաձևը՝ Եվրահանձնաժողովի գնահատականում ապաօլիգարխացման մասին նոտայի անձնավորումից։
Ըստ վարչապետի՝ հունիսի 9-ին Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը պարունակում է բազմաթիվ չհիմնավորված հայտարարություններ և փաստացի անճշտություններ Վրաստանի վերաբերյալ, և ինքը պատրաստ է անհրաժեշտության դեպքում մանրամասն տեղեկատվություն տրամադրել Եվրահանձնաժողովի նախագահին։
Վրաստանի վարչապետը նշել է, որ հասկանալի պատճառներով նամակում չի անդրադառնում Իվանիշվիլիի ակնառու ներդրմանը 2012 թվականին Վրաստանում ոչ ժողովրդավարական կառավարման դադարեցման և 2012 թվականից երկրի հիմնարար ժողովրդավարական առաջընթացի ապահովման գործում, կկենտրոնանա միայն ոչ պաշտոնական, բոլորովին չհիմնավորված պնդումների վրա։
Ղարիբաշվիլիի խոսքով՝ ԵԽ բանաձևի բացասական ազդեցությունն ամբողջությամբ չեզոքացնելու համար կարևոր է, որ Եվրահանձնաժողովը հստակ դիրքորոշում արտահայտի բանաձևում արտահայտված անհիմն մեղադրանքների վերաբերյալ։
Նրա խոսքով, Եվրահանձնաժողովի դիրքորոշման հստակությունը կարևոր է շահարկումների տեղ չթողնելու, վրացական հասարակության մեջ եվրոպական կառույցների նկատմամբ բարձր վստահությունը պահպանելու և Վրաստանում բևեռացվածության աստիճանի նվազեցմանը նպաստելու համար։
Նշենք, որ ԵԽ բանաձևը մտահոգություն է հայտնում Վրաստանի քաղաքականության և տնտեսության մեջ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կործանարար դերի, ինչպես նաև կառավարության որոշումների նկատմամբ նրա վերահսկողության, այդ թվում՝ լրագրողների և քաղաքական հակառակորդների քաղաքական հետապնդումների հետ կապված։
ԵԽ բանաձևը կոչ է անում մտածել Իվանիշվիլիի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին