
Այսօր Բաթումիում տեղի է ունեցել իշխող «Վրացական երազանքի» շրջանային կազմակերպության հանդիպումը:
Բաթումիի «Հիլթոն» հյուրանոցում հանդիպմանը ներկա են գտնվել կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, քաղաքական քարտուղար Իրակլի Ղարիբաշվիլին, գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:
Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ քաղխորհրդի նիստում կուսակցության անդամներն ընտրելու են «Վրացական երազանքի» շրջանային ղեկավարին, և քննարկելու են կուսակցության կազմակերպչական և կառուցվածքային փոփոխությունների մասին: