
«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր գրասենյակում ընդլայնված ձևաչափով խորհրդարանական մեծամասնության նիստն է ընթանում: Հանդիպմանը ներկա են կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին, գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն, վարչապետ Մամուկա Բախտաձեն և նախարարաների կաբինետի մի քանի անդամներ:
Մինչ այդ «Վրացական երազանքի» գրասենյակում անցկացվեց իշխող կուսակցության քաղխորհրդի նիստը: Հանդիպման գլխավոր թեման երկրում ստեղծված իրավիճակն է: