
«Իվանիշվիլի, հեռացի՛ր» վանկարկումներով միավորված ընդդիմությունը շարժվում է դեպի Մթածմինդա թաղամաս` «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի առանձնատուն:
Այս կոչով հանդես է եկել Գիորգի Կապանաձեն: Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ակցիայի են ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական թևերը, ինչպես նաև գրեթե բոլոր ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները` բացառությամբ «Հայրենասերների դաշինքի» ու «Քաղաքացիների»:
Ցուցարարները սպառնում են ամեն օր դուրս գալ հավաքի, քանի դեռ իշխանությունը նոր ընտրություններ չի նշանակել:
Հիշեցնենք` ընդդիմությունը դեռևս երեկ հայտարարել էր, որ չի ընդունում ընտրությունների արդյունքները:
Ընտրությունների նվազագույն շեմը հաղթահարած «Միացյալ ազգային շարժում- միավորված ընդդիմություն-ուժը միասնության մեջ է», «Լելո», «Ալեկո Էլիսաշվիլի-քաղաքացիներ», «Ստրատեգիա Աղմաշենեբելի» և «Հայրենասերների դաշինք» կուսակցությունները չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և պատրաստվում են հրաժարվել մանդատներից: