
Իտալիայի Բարի քաղաքում 40 եվրո արժողության ծամոն գողանալու համար Վրաստանի քաղաքացու են ձերբակալել:
Ինչպես հաղորդում են իտալական լրատվամիջոցները, Վրաստանի քաղաքացուն ոստիկանները կանգնեցրել են առևտրի կենտրոնի մոտ: Խուզարկության ժամանակ նա հանել է ներարկիչ և սպառնացել ոստիկաններին:
Ոստիկանական բաժանմունք տեղափոխելուց հետո իրավապահները պարզել են, որ Վրաստանի քաղաքացու հանդեպ արդեն Իտալիայից արտաքսելու դատական վճիռ է կայացված։