
Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանիի հայտարարությամբ, կորոնավիրուսի պատճառով քննարկվում է Իտալիայի հետ թռիչքները դադարեցնելու հարցը, սակայն որոշում դեռևս չի կայացվել:
Նախարարը նշել է, որ եթե երկիրը ցանկանում է հնարավորինս կանխել կորոնավիրուսի տարածումը՝ ապա թռիչքներն ընդհանրապես պետք է արգելվեն:
«Չեմ թաքցնի` քննարկման առարկա է, որոշում դեռևս չկա: Փաստացի ամեն օր հանդիպումներին քննարկվում է թռիչքների հարցը: Իտալիան համեմատաբար բարձր ռիսկային է և չվերթների արգելքը կնպաստի հիվանդության մուտքի կանխմանը, իհարկե, սակայն ռիսկերը մնում են: Եթե ցանկանում եք լավ պաշտպանվենք, ապա բոլոր թռիչքները պետք է արգելել: Սակայն դրա գինը թանկ կլինի»,- հայտարարել է Մաճավարիանին: