Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Շիդա Քարթլիում ֆերմերների հետ հանդիպման ժամանակ խոսել է զբոսաշրջության և գյուղատնտեսության մասին:
Գախարիան հայտարարել է, որ անձամբ է խոսել Իսրայելի վարչապետի հետ, որը կորոնավիրուսի տարածման պատճառով հետաձգել է զբոսաշրջիկների համար Վրաստանի հետ ավիափոխադրումների վերականգնումը:
«Իսրայելն առաջինն էր, որ մինչև հուլիսի 15-ը ավիափոխադրումներ էինք սկսելու: Մի շաբաթ առաջ այնտեղ վիճակը վատթարացել է, ինչի հետևանքով հազարավոր մարդկանց կարանտինային գոտի են տանում: Իհարկե, մեր քաղաքացիների առողջության հաշվին զբոսաշրջիկ ընդունել չենք պատրաստվում: Զբոսաշրջության հետևանքով բերված վարակը երկրի համար կարող է թանկ նստել»,- հայտարարել է Գախարիան: