
Վրաստանում Իսրայելի արտակարգ և լիազոր նոր դեսպան է նշանակվել Հադաս Մեյցադին:
Մեյցադին նշել է, որ իր համար մեծ պատիվ և հաճույք է սկսել իր աշխատանքը Վրաստանում Իսրայելի նորանշանակ դեսպանի պաշտոնում:
«Իսրայելը և Վրաստանն ունեն բարեկամության և դիվանագիտական կապերի հարուստ պատմություն: Ակնկալում եմ նպաստել մեր սերտ հարաբերությունների հետագա խորացմանը և այս գեղեցիկ երկրին ավելի լավ ճանաչելուն»,- ասել է Մեյցադին: