Իսրայելը և Ֆրանսիան հարգանքի տուրք են մատուցել ապրիլի 9-ի տարելիցի կապակցությամբ

Վրաստանում Իսրայելի և Ֆրանսիայի դեսպանատները ևս ապրիլի 9-ի տարելիցի կապակցությամբ հայտարարություններ են տարածել։

«Ապրիլի 9-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում և գնահատում ենք վրաց ժողովրդի քաջությունն ու նվիրումը։

Այս օրը վկայում է ձեր տոկունության, ազատության և ազգային արժանապատվության հանդեպ անսասան նվիրվածության մասին: Մենք՝ Իսրայելի ժողովուրդս, խորապես գնահատում ենք այս արժեքները և դրանց հասնելու համար արված զոհողությունները»,- գրել է Իսրայելի դեսպանատունը։

Ֆրանսիայի դեսպանատունը գրել է, որ հարգանքի տուրք է մատուցում 1989 թվականի ապրիլի 9-ին զոհված վրացի կանանց և տղամարդկանց հիշատակին, որոնք կռվում էին հանուն ազատության և անկախության։

«Ֆրանսիան շարունակում է մնալ վրաց ժողովրդի կողքին՝ հանուն անկախության, ժողովրդավարության և Եվրոպայի», — գրել է Ֆրանսիայի դեսպանատունը։