Իսպանիայում կորոնավիրուսից Վրաստանի քաղաքացի է մահացել: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիքովանին:
Վերջինիս խոսքով, 74-ամյա կնոջ մոտ նաև այլ հիվանդություններ են եղել:
«Իսպանիայում մահացել է մեր քաղաքացի, 74-ամյա կին, ով խրոնիկ հիվանդություններ է ունեցել: Մենք մշտական կապի մեջ ենք ընտանիքի հետ: Իհարկե, մեր դիվանագիտական ծառայությունը օգնում է նրանց բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը լուծելու հարցում: Պետք է նաև նշեմ, որ դիվանագիտական ծառայության աշխատակիցները 24-ժամյա ռեժիմով են աշխատում, գործում է թեժ գիծ, որպեսզի հնարավորինս արագ և ճշտված տեղեկատվություն տրամադրենք մեր համաքաղաքացիներին, ովքեր երկրի սահմաններից դուրս են գտնվում»,- հայտարարել է Չիքովանին: