
«Վրացական երազանք» իշխող կուսակցության պատգամավոր Նինո Ծիլոսանին հայտարարել է, որ Թբիլիսիում վրաց-ռուսական համալսարանի բացման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։
Այս մասին տեղեկությունը տարածել էր SOVA ինտերնետային հրատարակությունը՝ հիմնվելով Վրաստանում գտնվող «Պրիմակովյան կենտրոնի» ղեկավար Դիմիտրի Լորթքիփանիձեի վրա, որ Թբիլիսիում վրաց-ռուսական համալսարան կհիմնվի։
«Համալսարանում սովորելը կլինի անվճար, ֆինանսավորման ծախսերը կհոգա Ռուսաստանի Դաշնությունը: Դա կլինի եզակի համալսարան, որն ամբողջությամբ կֆինանսավորվի ՌԴ-ի կողմից: Ենթադրում եմ, որ մինչև սեպտեմբերի վերջ մենք ավելի հստակ պատկեր կունենանք»,- ասել էր Լորթքիփանիձեն: