
Hearings to examine the oral health crisis, focusing on identifying and addressing health disparities. (Official U.S. Senate photo by Dan Rios)
ԱՄՆ սենատոր և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինն արձագանքել է «Վրացական երազանք»-ի կողմից Միխեիլ Կղավելաշվիլիի նախագահ ընտրվելուն և ցուցարարների նկատմամբ բռնություններին։
««Վրացական երազանք» կուսակցությունը ևս մեկ անգամ բացահայտեց իր իրական էությունը տխրահռչակ հակաամերիկյան սադրիչ Միխայիլ Կղավելաշվիլիի ընտրությամբ: Իշխանությունը պետք է անհապաղ դադարեցնի բռնություններն անմեղ քաղաքացիների նկատմամբ և ազատ արձակի բոլոր ձերբակալված ցուցարարներին, այդ թվում՝ բանտում գտնվող անչափահասներին»,- ասել է նա:
Քարդինը հայտարարության մեջ նաև գրել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է «պատասխանատվություն վերցնի և պատժամիջոցներ սահմանի» բռնարարների նկատմամբ։