
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր և «գործակալների օրենքի» աջակից Վիքտոր Ջափարիձեն մայիսի 28-ին խանութներից մեկում քաղաքացիներից մեկի վրա նարինջ է նետել:
«Ես իմ կյանքում ոչ մեկի ու ոչինչ անպատասխան չեմ թողել և բոլորին պատասխան եմ տալիս, ինձ համար մի՛ անհանգստացեք… ով նարնջի է արժանի, ես նարինջ կնետեմ», — formulanews-ին ասել է Ջափարիձեն։
Ի դեպ, երեկ Ջափարիձեն ներողություն խնդրելու համար վերադարձել է խանութ, որտեղ աշխատակիցը նրան ասել է. «Նարինջը խնդիր չի, խնդիրն այն է, որ նա խլել է իմ երեխաների ապագան»։