
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից հեռացել է սակրեբուլոյի ևս երեք անդամ:
Նրանք են՝ Թելավիի սակրեբուլոյի «Վրացական երազանք» խմբակցության անդամ Լևան Կոճլոշվիլին, Ադիգենի սակրեբուլոյի «Վրացական երազանք» խմբակցության նախագահ Իմեդա Մղեբրիշվիլին և Ասպինձայի սակրեբուլոյի «Վրացական երազանք» քաղխորհրդի նախագահ Գիա Չելիշվիլին։
Երեք պատգամավորներն էլ որպես հեռանալու պատճառ նշել են՝ հետագայում ճշմարտության մասին ազատորեն խոսելը՝ առանց ղեկավար կազմի համար «անհարմարություն ստեղծելու»:
Նրանց խոսքով՝ իրենք կմիանան «Վրացական երազանքից» նույն պատճառով հեռացածներին։
Նշենք, որ այսպիսի դիրքորոշում էին հայտնել նաև «Վրացական երազանք» կուսակցության խորհրդարանի պատգամավորներ Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն և Միխեիլ Կղավելաշվիլին, որոնք կուսակցությունը լքել են «հասարակությանը ավելի շատ տեղեկատվություն տրամադրելու» պատրվակով և ակտիվացրել հակաարևմտյան հռետորաբանությունը։