Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստում քվորումի բացակայության պատճառով այսօր՝ ապրիլի 19-ին, կրկին տապալվեց դատաիրավական համակարգում կոռուպցիան և իրավախախտումների այլ տեսակներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցով քվեարկությունը։
Հարկ է նշել, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման նախաձեռնողը ընդդիմությունն է, հետևաբար լիագումար նիստում մոբիլիզացվել են ընդդիմադիր պատգամավորները՝ հանձնաժողովի ստեղծման համար անհրաժեշտ 50 ձայնն ունենալու համար։
Սակայն, քանի որ մեծամասնության անդամները համաձայն չեն քննչական հանձնաժողովի ստեղծմանը, քվեարկությունից առաջ քվորմանը չեն մասնակցել ինչպես ապրիլի 18-ին, այնպես էլ այսօր՝ ապրիլի 19-ին: Քվեարկության համար 76 պատգամավորի ներկա չլինելու պատճառով հանձնաժողովի ստեղծման քվեարկությունը չի կայացել։
Իշխող «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել է, թե սա իշխող թիմի «համերաշխության ակտն է վրացի դատավորների նկատմամբ»։