
Թբիլիսիի սակրեբուլոյի անդամներ Վախտան Շաքարիշվիլին և Ջաբա Ջիշկարիանին հեռացել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից:
«Ցավոք, վերջին ժամանակաշրջանում հետևում ենք բարոյական արժեքների վերանայման փորձին: Մեզ համար կտրականապես անընդունելի է սևը որպես սպիտակ ներկայացնելը: Մեզ համար անընդունելի է դատավորներ Մուրուսիձե-Չինչալաձե-Զարդիաշվիլիի արդարության օրինակը»,- հայտարարել է Շաքարիշվիլին:
Վերջինս Թբիլիսիի 6-րդ գումարման սակրեբուլոյի անդամ է, իսկ Ջաբա Ջիշկարիանին` 5-րդ և 6-րդ գումարման սակրեբուլոյի անդամ: