
«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը կենտրոնական գրասենյակում ընթացող նիստին քննարկում է ընտրությունների «Ամերիկյան մոդելը»
Խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկիի հայտարարությամբ, «Ամերիկյան մոդելն» ընդունելու նախաձեռնությունը պատկանում է մեծամասնական պատգամավորներին: Վոլսկին նշել է, որ նախաձեռնությունը դրական է, այն քննարկել են պատգամավորների հետ:
Հիշեցնենք, նոյեմբերի 14-ին մեծամասնական պատգամավորները տապալեցին սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ նախագիծը, որը ենթադրում էր համամասնական ընտրակարգով ընտրություններ 2020 թվականից, ինչից հետո ընդդիմադիր ուժերը միավորվեցին իշխանության դեմ: Փողոց դուրս եկած ընդդիմադիր ցուցարարները պահանջում են համամասնական ընտրություններ՝ որպես ելք իշխանություններին առաջարկելով անցնել, այսպես կոչված, «Գերմանական մոդելին»: