
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն այսօր ևս 5 պատգամավոր է լքել և միացել ավելի վաղ կուսակցությունը լքած ու նոր՝ «Ժողովրդի ուժ» շարժումը ստեղծած պատգամավորների թիմին:
Իշխող թիմից հեռանում են Զաալ Միքելաձեն, Էկա Սեփաշվիլին, Դավիթ Կաճարավան, Վիկտոր Ջափարիձեն և Դաչի Բերայան։
Ըստ այդմ, «Ժողովրդի ուժ»-ը Վրաստանի խորհրդարանում կներկայացվի 9 պատգամավորով։
Շարժմանը, պատգամավորներից բացի, միացել են մի քանի փորձագետ և «Պոս TV» հեռուստաընկերության մի քանի հաղորդավար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխող թիմը լքել էին Սոզար Սուբարին, Դիմիտրի Խունդաձեն, Միխեիլ Կղավելաշվիլին և Գուրամ Մաճարաշվիլին: