Իշխող կուսակցության պատգամավորներին թույլ չեն տվել մտնել խորհրդարան

Վրաստանի խորհրդարանական մեծամասնության` իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Ռևազ Արվելաձեին թույլ չեն տվել մուտք գործել խորհրդարան: Վերջինս մոտեցել է շենքի մուտքերից մեկին, սակայն տեղում հավաքված ցուցարարները հնարավորություն չեն տվել խորհրդարան մտնել: Պատգամավորը աղմուկի ֆոնին լքել է տարածքը:

Քիչ անց, նույն իրավիճակն է ստեղծվել մեկ այլ պատգամավորի՝ Մերաբ Քվարայայի, ինչպես նաև Գիա Ժորժոլիանիի դեպքում:

«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն նշել է՝ «դժվար է հանգստացնել ժողովրդին, երբ տեսնում են այն պատգամավորների դեմքերը, ովքեր կոպեկներով վաճառել են երկիրը»:

Հիշեցնենք՝ ողջ գիշերվա ընթացքում մինչև այս պահը «Մավորված ընդդիմության» ներկայացուցիչներն ու նրանց աջակիցները արգելափակած են պահում խորհրդարանի բոլոր երեք մուտքերը: Մուտքերից մեկը փակել են կողպեքով, տարածքում վրաններ տեղադրել: