
Վրաստանի խորհրդարանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Կախա Օքրիաշվիլին պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` քաղաքական լարվածությունը նվազեցնելու նպատակով:
«Ուղղափառ միջխորհրդարանական վեհաժողովը Թբիլիսիում չպետք է շարունակվի: Ավելին` կարծում եմ, Վրաստանը, որպես երկիր, պետք է դադարեցնի այդ ասամբլեայում աշխատանքը: Բացի դրանից՝ բոլոր այն անձինք, ովքեր պատասխանատու են կազմակերպման համար, պետք է հեռանան խորհրդարանական մեծամասնությունից, նաև քաղաքականությունից»,- հայտարարել է Օքրիաշվիլին:
Նա նաև հայտարարել է, որ միանալու է այսօր երեկոյան կայանալիք ցույցին: