
Միավորված ընդդիմության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն կարծում է, որ աջակցել «Վրացական երազանք»-ին և Սալոմե Զուրաբիշվիլիին կնշանակի Վրաստանի դեմ դավադրության գնալ:
«Հոկտեմբերի 28-ին իշխանությունների ու նրա թեկնածուի օգտին քվեարկելը կնշանակի դավադրություն Վրաստան պետության դեմ: Սա կնշանակի խաչ քաշել մեր հայրենիքի ապագայի վրա: Հենց առաջին փուլում մենք պետք է հաղթենք մաֆիոզ ու զինված խմբավորումներին, որքան հնարավոր է արագ անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ իշխանությունը հանձնելով ազգային, արևմտամետ, ժողովրդավարական կոալիցիոն կառավարությանը: Հակառակ դեպքում մենք ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ ենք կանգնած: Բոլոր կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին կոչ եմ անում միանալ մեզ»,- Վաշաձեի խոսքերն է մեջբերում interpressnews-ը: