Իշխանությունները պատրաստ են պատվիրակություն ուղարկել Ուկրաինա

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Մամուկա Մդինարաձեն հայտնել է, որ խորհրդարանական մեծամասնության անդամները պատրաստ են այցելել Ուկրաինա։ Այս մասին նա ասել է այսօր՝ ապրիլի 11-ին։

«Խորհրդարանական մեծամասնությունը պատրաստ է այսօր, վաղը, երբ անհրաժեշտ լինի, խորհրդարանական մեծամասնությունից («Վրացական երազանք» կուսակցությունից) պատվիրակություն ուղարկել Ուկրաինա, և մեր աջակցությունը ցուցաբերել» — ասել է Մդինարաձեն։

Նրա խոսքով, եթե վրացական կողմը ստանա Ուկրաինայի կառավարությանն ուղղած հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են Թբիլիսիի հասցեին Կիևի վերջին մեղադրանքներին, ապա խորհրդարանական պատվիրակությունը կմեկնի Ուկրաինա՝ խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի գլխավորությամբ։