«Ուժը միասնության մեջ է» միավորված ընդդիմության տեղեկատվությամբ, իշխանությունները նախընտրական քարոզարշավին ներգրավում են այսպես կոչված «օրենքով գողերին»։
Ընտրությունների 2-րդ փուլի հետ կապված միավորված ընդդիմության շտաբում տեղի են ունենում ընդդիմադիր կուսակցությունների հանդիպումներ: Նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեի շտաբի ղեկավար Գիորգի Վաշաձեն տեղեկացրել է, որ աշխատում են ընդհանուր ծրագրի մշակման շուրջ, որպեսզի իշխանությունը ընտրությունների 2-րդ փուլում չկարողանան ընտրախախտումներ անել: Նրա խոսքով, երկրի ուժային կառույցները ամբողջովին մոբիլիզացված են նախընտրական քարոզչության մեջ:
«Հայտնի է դարձել, որ «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները քրեական հեղինակությունների հետ ուղիղ բանակցություններ են վարում՝ այդպիսով փորձելով ճնշում գործադրել ընտրողի վրա: Մենք կդիմակայենք այս բոլոր գործողություններին, կհանրայնացնենք դրանք ու կկանխենք»,- հայտարարել է Գիորգի Վաշաձեն: