Վրաստանի իշխանություններն առանց հրապարակման փոփոխություններ են կատարել երկու օրենքներում․ քաղակտիվիստներն ու իրավաբանները պարզել են, որ «ռուսական օրենքի» հետ իշխող կուսակցությունն ընդունել է փոփոխություններ, որոնք ավելի կբարդացնեն ոչ կառավարական կազմակերպությունների, լրատվամիջոցների և պարզապես ցանկացած քննադատական մտածողություն ունեցող անձի իրավական կարգավիճակը, փոխանցում է Mtavari.tv-ին։
Փոփոխություններ են կատարվել Վրաստանի Օրգանական օրենսգրքում՝ «Քաղաքացիների քաղաքական միավորման մասին»։
Նշենք, որ փոփոխությունները «Վրացական երազանքը»-ը կատարել է այս տարվա մայիսի վերջ՝ 3-րդ լսման ժամանակ, ըստ որի «Վրացական երազանքը» հակակոռուպցիոն բյուրոյին անսահմանափակ իրավունք է շնորհել․ այժմ վարչապետին ենթակա գերատեսչությունը լիազորված է պահանջել կազմակերպության կամ ֆիզիկական անձի վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, այդ թվում նաև ֆիզիկական անձանց բանկային քաղվածքները։
«Մենք կոչ ենք անում մեր քաղաքացիներին հոկտեմբերի 26-ին ընտրություն կատարել՝ պաշտպանելու Վրաստանի եվրոպական ապագան, և այդ ճանապարհին «Վրացական երազանքը» չենք համարում այն սուբյեկտը, որը Վրաստանը տանում է դեպի Եվրամիություն։
Հակակոռուպցիոն բյուրոյի գործողություններն ուղղակիորեն ուղղված են Վրաստանի բանկային համակարգի դեմ։ Բացարձակապես անօրինական է՝ խախտելով Վրաստանի Սահմանադրությունը, պահանջել ֆիզիկական անձանց բանկային քաղվածքները։ Այս ամենը բանկային գաղտնիքի խախտում է, ինչը նշանակում է, որ եթե բանկերը ենթարկվեն կառավարության այս շանտաժին, դա կհանգեցնի Վրաստանի բանկային և ֆինանսական համակարգի լիակատար փլուզմանը։ Սա այն օրենքն է, որը ֆորմալ է դարձնում բռնապետությունը Վրաստանում»,- ասել է Խաթունա Լագազիձեն։