«Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն անդրադառնալով այսօր՝ հունիսի 20-ին «Սիրցխվիլիա» («Ամոթ է») քաղաքացիական շարժման «Տուն՝ դեպի Եվրոպա» խորագրով հանրահավաքին, ասել է, որ ընդդիմությունը հաշվարկել էր, որ երկու երկիր կստանա թեկնածուի կարգավիճակ, Վրաստանը՝ ոչ։
Ըստ Կոբախիձեի՝ դրանից հետո պետք է սկսվի ընդդիմության անկարգությունների սցենարը, որի առաջին փորձը կարվի այսօր՝ հանրահավաքում։
Կոբախիձեն նշել է, որ այս ամենի վերջնակետը պատերազմն է Վրաստանում, որի մասին երազում է ընդդիմադիր ուժը:
Իշխող կուսակցության նախագահի խոսքով՝ ԵՄ հանձնարարականը երկրում բևեռացումը նվազեցնելն է, իսկ ընդդիմությունն այն օգտագործում է բևեռացման համար։
«Նույնիսկ այս դեպքում Եվրահանձնաժողովի եզրակացությունն օգտագործում է լիարժեք բևեռացման համար, ինչը մենք ակնկալում էինք։ Այս մասին մենք ունեցել ենք կանխատեսումներ, բազմիցս բարձրաձայնել ենք»,- ասել է Կոբախիձեն։
«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, այսօրվա հանրահավաքը ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժմանն» է․«իրերն իրենց անունով պետք է կոչել»։
Ինչպես Կալաձեն է նշել՝ մարդիկ ամեն ինչ տեսնում և հասկանում են․«եթե ինչ-որ մեկը կարծում է, որ քարոզչությամբ մոլորության մեջ է գցում հանրությանը, ապա չարաչար սխալվում է»: Նրա խոսքով, իշխանությունը պատրաստ է վերջ դնել բևեռացմանը, բայց այն պետք է լինի երկկողմանի։
Կարդացեք նաև՝