
Եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը նշել է, որ Վրաստանի իշխանությունները դեռ հնարավորություն ունեն վերանայել «օտարերկրյա գործակալների» վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունը։
«Մենք կանգնած ենք վրաց ժողովրդի և նրա ընտրության՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների, հիմնարար իրավունքների, օրենքի գերակայության և նրա երկրի եվրոպական ապագայի կողքին»,- X սոցիալական ցանցում գրել է Վարհեյը:
Ընդգծենք՝ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը և Եվրահանձնաժողովը համատեղ հայտարարությամբ են արձագանքել «գործակալների մասին օրենքի» երրորդ ընթերցմամբ ընդունմանը՝ ևս մեկ անգամ կոչ են անելով Վրաստանի կառավարությանը հետ կանչել օրենքը։
Իշխող «Վրացական երազանքը» երրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»՝ հանրային լայնածավալ բողոքի ակցիաների և արևմտյան գործընկերների քննադատության ֆոնին։ Վրաստանի խորհրդարանը «գործակալների մասին օրենքն» ուղարկել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ստորագրությանը: Հայտնի է, որ Զուրաբիշվիլին մտադիր է վետո դնել այս օրենքի վրա։