Իշխանությունը անօրինական մեթոդներով փորձում է ազդել ընտրողների ազատ կամքի վրա, հայտարարել է «Իմ ձայնը» դիտորդական առաքելությունը:
Մասնավորապես, «Իմ ձայնը» արձագանքել մի քանի աղբյուրների տարածած տեղեկատվությանը, ըստ որոնց՝ իշխող կուսակցությունն անօրինական կերպով փորձում է վարչական ռեսուրսի կիրառման, ահաբեկման և ընտրողների մեջ վախ սերմանելու և նրանց ազատ կամարտահայտման վրա ազդելու միջոցով ճնշում գործադրել:
«Մի քանի միմյանց հետ կապ չունեցող աղբյուրների տեղեկություններով՝ իշխող կուսակցության ներկայացուցիչներն կամքին հակառակ խլում են պետական հատվածում աշխատող և սոցիալապես անապահով անձանց անձը հաստատող փաստաթղթերը։ Ըստ տեղեկությունների՝ նշված դեպքը, ամենայն հավանականությամբ, լայնածավալ բնույթ ունի և չի սահմանափակվում միայն մեկ վարչական միավորով և/կամ հասարակական կառույցով։ Ըստ տեղեկությունների՝ նման դեպք է տեղի ունեցել Զուգդիդիում, Կղվարելիում, Քութայիսում և Թբիլիսիում»,- նշել է «Իմ ձայնը»:
«Իմ ձայնը» նշել է՝ կառավարության կողմից նման մեթոդների կիրառումը կարող է ծառայել ինչպես ընտրողների մեջ վախ սերմանելու, որ ընտրությունների օրը չի հարգվելու իրենց քվեարկության գաղտնիությունը, այնպես էլ ազդելու ընտրությունների օրը քվեարկության արդյունքների վրա։
«Իմ ձայնը» հայտնել է, որ առանց օրինական հիմքի կամքին հակառակ անձը հաստատող փաստաթղթի բռնագրավումը գործող օրենսդրության, այդ թվում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Վրաստանի օրենքի ակնհայտ խախտում է։
«Սահմանադրությունը երաշխավորում է ազատ և հավասար միջավայրում սեփական կարծիքի հիման վրա ընտրություն կատարելու մարդու իրավունքը։ Սահմանադրության համաձայն՝ ընտրողի քվեարկության գաղտնիությունը երաշխավորված է»,- ասված է «Իմ ձայն»-ի հայտարարության մեջ։
Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, «Միացյալ ազգային շարժման» անդամ Գիգի Ուգուլավան ասել է, որ «Վրացական երազանքը» Քութայիսիում փորձում է «չեզոքացնել» ընդդիմադիր տրամադրված ընտրողներին։