
Վրաստանի նախկին վարչապետ, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության նախագահ Գիորգի Գախարիան խոսել է Վրաստանի եվրաինտեգրման կարևորության և այս համատեքստում իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքականության մասին։
Նախկին վարչապետն ասել է՝ իշխանությունը հիբրիդային պատերազմ է հայտարարել սեփական քաղաքացիներին:
Գախարիայի խոսքով, «Վրացական երազանքը» միայնակ է թողնում երկիրը Ռուսաստանի հետ դիմակայելու հարցում։ Ըստ նրա՝ «Վրացական երազանքը» իշխանությունը պահելու համար Վրաստանի ժողովրդի երեխաների ապագան դրել է վաճառասեղանին:
«Բոլորը պետք է հասկանան, որ եթե այսօրվանից սկսվի մեր երկրի եվրաինտեգրման գործընթացը, ապա դրա համար կպահանջվի առնվազն 10-15 տարի։ Սա մեր երեխաներին է վերաբերում։ Փաստորեն ստացվում է, որ «Վրացական երազանքն» այսօր իշխանությունը պահելու համար վաճառասեղանին է դրել մեր երեխաների ապագան»,- ասել է Գախարիան: