«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպությունը 16 քաղաքական կուսակցությունների (պետական ֆինանսավորում ստացած կամ տարվա ընթացքում 100 հազար լարիից ավելի եկամուտ ստացած) 2022 թվականի ֆինանսավորման մասին զեկույց է հրապարակել։
TI-ի զեկույցում խոսվում է ենթադրյալ կոռուպցիոն դեպքերի մասին։ Զեկույցում մասնավորապես արձանագրվել են հետևյալ ենթադրյալ կոռուպցիոն դեպքերը.
«Գզա» ՍՊԸ-ն, որը կապված է իշխող «Վրացական երազանք» կուսակցութան երկու նվիրաբերողնեների հետ (2022 թվականին նրանք «Վրացական երազանքին» նվիրաբերել են 40 հազար լարի), 2022 թվականի հունվարի 1-ից 2023 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում շահել են 118 մլն լարի արժողությամբ 12 մրցույթ։ 2011 թվականից այս ընկերությունը շահել է 245 միլիոն լարիի մրցույթ, իսկ դրա հետ կապված անձինք իշխող կուսակցությանը նվիրաբերել են 220 հազար լարի։
Ըստ TI-ի՝ կոռուպցիոն բարձր ռիսկեր են ներառում նաև Ջոնի Ջինճարաձեի և Մարինա Դեխտիարևիի կողմից «Վրացական երազանքի» օգտին կատարած նվիրատվությունները (ընդհանուր 40 հազար լարի): Նվիրատվությունից 17 օրվա ընթացքում իրենց հետ առնչվող շինարարական կազմակերպությանը (որի սեփականատերերը ՌԴ քաղաքացիներ են) Բաթումիի մոտ 16 հազար քառակուսի տարածքի վրա շինթույլտվոււթյունը միաձայն հաստատել է։
Իշխող կուսակցության հիմանդիր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող 7 անձ 2022 թվականին «Վրացական երազանքին» նվիրաբերել են ընդհանուր առմամբ 250 հազար լարի։ Նույն անձինք 2011 թվականից ի վեր իշխող կուսակցությանը նվիրաբերել են ավելի քան 1,8 մլն լարի։
Նվիրատուների մեջ բացահայտվել են մի քանի փոքր խմբեր, որոնք մրցույթը շահելու նույն օրը կամ 1-2 օրվա ընթացքում գումար են նվիրաբերել իշխող կուսակցությանը և սովորաբար միմյանց հետ կապված են տարբեր ձևերով (գործարար, ազգակցական)։
TI-ը նշում է՝ այս հանգամանքները կասկածի տեղիք են տալիս, թե արդյո՞ք այդ կոլեկտիվ գործողությունը նախապես է կազմակերպված ինչ-որ մեկի կողմից, և արդյո՞ք նվիրաբերությունը կատարվում է այլ անձանց միջոցով։