Իշխանության կուրսը տանում է դեպի ԵՄ անդամակցության գործընթացի կասեցում. ՀԿ-ներ

Վրաստանյան 23 հասարակական կազմակերպություններ (ՀԿ) համատեղ հայտարարությամբ արձագանքել են Վրաստանում վերջին զարգացումների և ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ Եվրոպական խորհրդի մտահոգություններին: ՀԿ-ները հայտարարել են՝ կառավարության կուրսը տանում է դեպի Եվրամիությանն անդամակցելու գործընթացի կասեցում։

Ըստ ՀԿ-ների՝ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացի սառեցման սպառնալիքն իրական է, և այդ դեպքում Եվրամիության նման որոշման պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է Վրաստանի իշխանությունը։

Կազմակերպությունները կառավարությանը ևս մեկ անգամ կոչ են արել.

  • հետ կանչել «ռուսական օրենքը» և այլ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հակասում են Եվրամիության հիմնարար սկզբունքներին և արժեքներին,
  • չդիմադրել Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնության կամքին՝ դառնալ եվրոպական ընտանիքի անդամ և տեր կանգնել եվրոպական ինտեգրման ճանապարհին ձեռք բերված յուրաքանչյուր նվաճման,
  • հետևել Եվրոպական հանձնաժողովի սահմանած 9 քայլերին:

Հիշեցնենք. 2024 թվականի հունիսի 27-ին Եվրոպական խորհուրդը, որը համախմբում է ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարներին, լուրջ մտահոգություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումների և ժողովրդավարական հետընթացի կապակցությամբ։  Եվրոպական խորհուրդը մտահոգություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ, մասնավորապես` «գործակալների օրենքի» հաստատումը Հանձնաժողովը գնահատել է որպես հետընթաց թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ առաջարկությունների առումով։ 

Եվրախորհուրդը կոչ է արել վրացական իշխանություններին` պարզաբանել արտաքին կուրսը փոխելու մտադրությունները, որոնք սպառնում են Վրաստանի ուղուն դեպի Եվրամիություն և դե ֆակտո տանում են դեպի անդամակցության գործընթացի կասեցում։