2023 թվականի դեկտեմբերի 1-ին Վրաստանի իշխանամետ «Իմեդի» հեռուստաընկերությունը լքած Ռուսա Շելիան հայտարարել է՝ «Իմեդին» հանձնարարություններ է տվել, որոնք ծառայել են ԱՄՆ-ի վարկաբեկմանը:
Շելիան 2022 թվականի ապրիլի 13-ից «Իմեդի»-ում աշխատել է Վաշինգտոնից։ Նախքան ԱՄՆ մեկնելը՝ Շելիան հեռուստաալիքի լրատվական-վերլուծական հաղորդումների հաղորդավարն ու լրագրողն էր։
On.ge-ի փոխանցմամբ՝ Շելիան ասել է, որ Վաշինգտոնի բյուրոյում աշխատելու ժամանակ հեռուստաընկերությունը ԱՄՆ-ին վարկաբելու հանձնարարություններ է տվել: Ըստ նրա՝ սկզբնական փուլում հարցազրույցներ է արել Պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաների, փորձագետների, եվրոպացի առաջնորդների հետ, և «Իմեդին» չի հրաժարվել նման նյութերի լուսաբանումից։ Սակայն, այս կարգի լուրերի լուսաբանման պահանջը փոխարինվել է այնպիսի «հանձնարարություններով», որոնք սկզբից մինչև վերջ ծառայում էին միայն ԱՄՆ-ի վարկաբեկմանը»։
Նրա խոսքով, հեռուստաընկերությունից բազմաթիվ զանգեր է ստացել «հիստերիկ տեքստերով» այն բանից հետո, երբ իր ֆեյսբուքյան էջում քննադատել է ռուսական օրենքը. նրան խնդրել են վերադառնալ Թբիլիսի. «…Հաշվի առնելով բազմաթիվ տեխնիկական մանրամասներ և բավականին բարդ զրույցից հետո մենք պայմանավորվեցինք դեկտեմբերից հրաժեշտ տալ միմյանց»:
Ի դեպ, 2022 թվականի փետրվարի 24-ից` Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմից հետո, «Իմեդին» կրկնում է վրացական իշխանությունների հակաարևմտյան ուղերձները։