«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հասարակություն» (ISFED) հասարակական կազմակերպությունը նախընտրական միջավայրի մասին զեկույց է հրապարակել: Զեկույցում թվարկված են այն ծրագրերը, որոնք իշխող կուսակցությունը, հավանաբար, նախընտրական շրջանում է իրականացնում՝ «հօգուտ բնակչության»։
Զեկույցում նշվում է, որ կառավարությունը ընտրություններից առաջ բարձրացրել է աշխատավարձերն ու ֆինանսավորումը։ Այս փոփոխությունները կասկածելիորեն համընկնում են ընտրությունների մեկնարկի հետ՝ մյուս կուսակցություններին դնելով անհավասար հիմքերի վրա։
- Փետրվարին կառավարությունը հանդես եկավ նախկին ուժայինների կենսաթոշակը 560 լարիից 1000 լարիի, իսկ խնամակալի մահվան փոխհատուցումը 1 200 լարիի հասցնելու նախաձեռնությամբ։
- Հունիսի 3-ին վարչապետը հայտարարեց, որ Covid-ի համավարակի ժամանակ կիրառված տուգանքները (5,6 մլն լարի) 1 855 ֆիզիկական և 38 իրավաբանական անձանց նկատմամբ կվերացվեն։
- Աջարիայի «Երազանքի քաղաքում» տարիներ շարունակ կամայական բնակեցված քաղաքացիները բնակարաններ են խնդրում։ Հունիսի 5-ից մեկնարկել է բնակարանների տրամադրումը:
- Ապրիլին ֆինանսների նախարարը հայտարարեց, որ նախատեսվում է մինչև 2021 թվականը կուտակված և ճանաչված հարկային պարտքերը չեղարկել: Ընդհանուր առմամբ կա 145 հազար մարդ, որոնց պարտքերը հասնում են 590 միլիոն լարիի։
- Փետրվարին հայտնի դարձավ, որ ավելի քան 150 հազար թոշակառուների վարկի տոկոսները կկրճատվեն։ Ըստ «Լիբերթի Բանկի»՝ փոփոխությունն ուժի մեջ է մտել մարտի 15-ից։
- Փետրվարին կրթության, գիտության և երիտասարդության նախարարը հայտարարեց ուսանողների համար վճարովի պրակտիկայի ծրագրի մասին։ Նախարարի խոսքով՝ ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերից և ենթադրում է 2-3 հազար ուսանողի աշխատանքի տեղավորում։
- Ապրիլի 10-ին Թբիլիսիի քաղաքապետը հայտարարեց անվճար ծրագրի նոր փուլի մեկնարկի մասին՝ «Սովորիր և ընդունիր աշխատանքի»։
- Հուլիսի 1-ից մշտական ուսուցիչների աշխատավարձը միջինը կբարձրանա 500 լարիով։
- Մարտին Թբիլիսիի քաղաքապետը հայտարարեց Թբիլիսիում բնակվող սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքի անդամների և հաշմանդամություն ունեցող ուսանողների գարնանային կիսամյակի ուսման վարձերի ֆինանսավորման դիմումների ընդունման մասին։
- Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարի մարտին արված հայտարարության համաձայն՝ պետությունը գյուղացիներին կֆինանսավորի առավելագույնը 100 հազար լարիի վարկ՝ մեկամյա մշակաբույսերի աճեցման համար, իսկ 300 հազար լարիի վարկ՝ խոշոր պնդուկ արտադրողներին։
- Հայտարարվել է նաև բարձրլեռնային բնակավայրում բնակվող և գյուղատնտեսական նշանակության հողատարածք ունեցողների մոտոցիկլետների համաֆինանսավորման մասին։ Համաֆինանսավորման չափը կազմում է արժեքի 70 տոկոսը։
- Նախարարը խոսել է նաև բերքահավաքի սարքավորումների գնման համաֆինանսավորման մասին։ Նրա խոսքով, մեկ շահառուի համաֆինանսավորման չափը կկազմի մինչև 150 հազար լարի։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի ֆինանսավորվելու է նաև խաղողի մթերման տեխնիկան։
Ի դեպ, Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։