
Թբիլիսիի Քեթևան Դեդոփալիի պողոտայում շարունակվող վերակառուցման աշխատանքների պատճառով մետրոյի «Իսանի» կայարանի հարևանությամբ երթևեկությունը կսահմանափակվի:
Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած տեղեկատվության մեջ նշվում է, որ սահմանափակումը կգործի ապրիլի 7-ի ժամը 22:00-ից մինչև ապրիլի 10-ը ժամը 06:00-ն։
«Այս ընթացքում վարորդները Նավթլուղի փողոցից Քեթևան Դեդոփալիի պողոտա կշարժվեն միայն աջ թեքվելով։ Ավլաբարի հրապարակից դեպի «Իսանի» մետրոյի կայարան շարժվող տրանսպորտը Քեթևան Դեդոփալիի պողոտայից կկարողանա շարժվել միայն Նավթլուղի փողոցի ուղղությամբ»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: