
Թբիլիսիի Իսանի ավտոշուկայի տարածքում հրդեհ է:
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ բաց տարածքում անվադողեր ու թափոններ են այրվում:
Տեղում մոբիլիզացված է հրշեջ-փրկարարական ծառայությունը։ Այս պահին հրշեջները փորձում են մարել կրակը։