Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) համար Վրաստանում հարցումներն իրականացնում է տեղական շատ կասկածելի համբավ ունեցող ընկերություն։
«Այս ընկերության կապը «Միացյալ ազգային շարժման» հետ եղել է տարիներ շարունակ։ Ցավոք սրտի, մեր կասկածները հիմնված են որոշակի փաստերի վրա, այս դեպքում շատ պարզ է, որ հարցման արդյունքների նկատմամբ որոշակի հետաքրքրություն կա», — ասել է «Վրացական երազանքի» առաջնորդ Իրակլի Կոբախիձեն։
Ըստ նրա, խոսքը քաղաքական կուսակցությունների վարկանիշների մասին է. նախօրեին հրապարակված IRI-ի սոցհարցման համաձայն՝ այսօր իշխող կուսակցությանը պատրաստ է աջակցել ընտրողների 25 տոկոսը։
Կոբախիձեն, ի պատասխան այդ տվյալների, պնդում է, որ «Վրաստանի յուրաքանչյուր երկրորդ քաղաքացին աջակցում է «Վրացական երազանքին», և դրա վկայությունը վերջին ընտրություններն են։
Կարդացեք նաև՝