
Միջազգային նշանակության Ախալքալաք-Կարծախ և Ախալցիխե-Նինոծմինդա ավտոճանապարհներին վերականգնվել է կցորդներւվ և կիսակցորդներով երթևեկությունը:
Հատկանշական է, որ միջպետական նշանակության Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի 94-110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է մնում:
Սահմանափակումներ կան նաև վրաց-ռուսական Լարսի անցակետ տանող ճանապարհին: Գուդաուրի-Կոբի հատվածում սահմանափակվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը: