«Մեր ունեցած տեղեկատվության համաձայն՝ ռուսական զորքերն արդեն հեռացել են այն վայրերից, որտեղ նրանք տեղավորվել էին այսօր», — այս մասին հայտարարել է հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական նախարար Քեթևան Ցիխելաշվիլին` մեկնաբանելով վրաց-օսական շփման գծում լարված իրավիճակը:
Քեթևան Ցիխելաշվիլին բոլորին կոչ է արել տեղեկատվության տարածման հարցում զգույշ լինել:
Իր հերթին Շիդա Քարթլիի գուբերնատորը, ով գտնվում էր Խուրվալեթի գյուղի մոտ, հայտարարել է, որ հաղորդվող տեղեկատվության մի մասը սադրանք էր, ինչն էլ հանգեցրել է հասարակության որոշակի արձագանքների:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը Խուրվալեթի գյուղի բնակիչ Լուդա Սալիան հայտնել էր, որ Վրաստանի տարածքները բռնազավթած ուժերի ներկայացուցիչները տեղակայված են գյուղի բնակիչների այգիներում:
Նա նշել է, որ Վրաստանի կողմից վերահսկվող տարածքում ժամեր առաջ դիրքավորված ռուս սահմանապահները զինված են:
«Ռուսթավի 2» հեռուստաընկերությունն իր հերթին հաղորդեց, որ վրացի ոստիկանները փակել են հիշյալ այգիներ տանող ճանապարհը՝ արգելելով տեղացիների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների տեղաշարժը:
Սակայն, Վրաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը (EUMM) և Պետական անվտանգության ծառայությունը ռուս սահմանապահների տեղաշարժի մասին տեղեկությունը չեն հաստատել:
Խուրվալեթի գյուղի մոտ է գտնվում նաև «Ալիք Մեդիայի» նկարահանող խումբը: Տարածքում են վրաստանյան մի շարք ՀԿ-ների ներկայացուցիչներ և ընդդիմության անդամները: Տեսանյութ՝
Իրավիճակն այս պահին՝ Խուրվալեթի տանող ճանապարհին
Posted by Aliq Media on Friday, March 15, 2019