Նինոծմինդայի և Ախալքալաքի մունիցիպալիտետներում, ընդհանուր առմամբ, հեռավար աշխատում է 8 դպրոց: Այս մասին տեղեկանում ենք nor.ge և jnews.ge լրատվական կայքերից:
Ըստ Նինոծմինդայի ռեսուրս կենտրոնի փետրվարի 17-ի տվյալների, մունիցիպալիտետի գործող 38 դպրոցներից համավարակի պատճառով հեռավար ուսուցման ռեժիմում են գտնվում՝ Սաթխա, Հեշտիայի թիվ 1, Սպասովկայի թիվ 1 և թիվ 2 դպրոցները: Բոլոր մնացած դպրոցները գործում են սովորական ռեժիմով:
Ինչ վերաբերում է Ախալաքալաքին, փետրվարի 14-ի դրությամբ, հեռավար ռեժիմում գործում է չորս դպրոց: Դպրոցները փակվում են ութ օրով:
Նշենք, որ դպրոցներում գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 8-ին և կավարտվեն մարտի 14-ին։