
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում առկա է ձնահյուսի վտանգ, ինչի պատճառով այս հատվածով երթևեկելը արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Ճանապարհի որոշակի հատվածում կատարվում են մաքրման աշխատանքներ։ Գործակալության տվյալներով՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում երթևեկությունն ազատ է։
Ավտոճանապարհների դեպարտամենտը հորդորում է քաղաքացիներին ձմռանը երթևեկել համապատասխան անվադողերով և պատշաճ տրանսպորտային միջոցներով։