Այս պահին Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքում մի շարք հոգևորականների և քաղաքացիական ակտիվիստների նախաձեռնությամբ մեկնարկել է «Գարեջին Վրաստանն է, Կովկասը՝ մեր տունը» խորագրով բողոքի ակցիան:
Ժամը 12:00-ի դրությամբ ակցիայի մասնակիցներն արդեն սկսել են հավաքվել: Նրանց թվում են ինչպես հոգևորականներ, քաղաքացիական ակտիվիստներ, այնպես էլ զինվորականներ:
Տեղում աշխատող «Ալիք մեդիայի» նկարահանող խումբը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցներն այս պահին «Գաումարջոս» վանկարկումներով բարձրանում են Չիչխիտուրի բերդ:
Վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող համալիրի շուրջ իրավիճակը թեժացել է հատկապես այն բանից հետո, երբ Ադրբեջանը զբոսաշրջիկների ու վրացի հոգևորականների առաջ փակել էր Դավիթ Գարեջիի անապատի վանքը։
Իրավիճակը Դավիդ Գարեջի վանքահամալիրում
Posted by Aliq Media on Tuesday, May 28, 2019