
«Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ որդեկորույս Մաչալիկաշվիլիների և Սարալիձեների ընտանիքները փակ ձևաչափով հանդիպել են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
«Մենք հանդիպում ենք կազմակերպել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հրավիրված են բոլոր հիմնական ՀԿ-ները, որոնք աշխատում են մարդու իրավունքների պաշտպանության հարցերով: Խոսեցինք գործերի ընթացքից, նշվեցին հետաքննության բացթողումներից, աջակցություն խնդրեցինք»,- հայտարարել է «Մարդու իրավունքների ուսումնասիրման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ ծրագրերի համակարգող Թամթա Միքելաձեն: