Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Իրանում նախագահի երդմնակալության ժամանակ «տարածաշրջանը ներկայացված էր ամենաբարձր մակարդակով»։ Այս պատասխանն է նա տվել լրագրողներին, որոնք հետաքրքրվել են, թե ինչու է մեկնել Թեհրան, և արդյո՞ք իրեն «անհարմարություն չեն պատճառել» երդման արարողություն ժամանակ դահլիճում հնչած «Մահ Ամերիկային» և «Մահ Իսրայելին» բացականչությունները։
«Իրանը շատ կարևոր պետություն է տարածաշրջանում, և դա նկատի ունենալով` տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները մասնակցել են այդ երդմնակալությանը։ Նրանց թվում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ջոզեֆ Բորելի անձնական ներկայացուցիչը։ Ինչ վերաբերում է տարածաշրջանին, ապա տարածաշրջանը ներկայացված էր ամենաբարձր մակարդակով։ Այնտեղ էին Ադրբեջանի վարչապետն ու Հայաստանի վարչապետը»,- ասել է Իրակլի Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը «ամոթալի շահարկում» է անվանել լրագրողի հարցը՝ երդմնակալությանը «ՀԱՄԱՍ»-ի առաջնորդի հետ միասին ներկա լինելու մասին։
Երեկ՝ հուլիսի 30-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Թեհրանում մասնակցել է Իրանի նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։ Վրաստանի կառավարության վարչակազմից հաղորդել են, որ Կոբախիձեն շնորհավորել է Մասուդ Փեզեշքիանին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ և հաջողություն մաղթել։