
Այսօր առավոտյան աշխատանքային այցով Վրաստան է ժամանել Իրանի իսլամական հանրապետության ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Նրան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդրե Խվթիսիաշվիլին:
Իրանի ԱԳ նախարարը հանդիպում կունենա Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի և վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի հետ հանդիպումը տեղի չի ունենա վրացի դիվանագետի՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով:
Մոհամադ Ջավադ Զարիֆը հարգանքի տուրք կմատուցի Վրաստանի տարածքային ամբողջականության համար մղվով պայքարում զոհվածների հիշատակին:
Նախքան Վրաստան այցելելը, Իրանի ԱԳ նախարարը աշխատանքային այցերով գտնվում էր Ադրբեջանում, Ռուսաստանում և Հայաստանում: