
Իրանի պետական հեռուստատեսության տեղեկատվությամբ գեներալ Քասեմ Սոլեյմանիի հուղարկավորության արարողությանը հրմշտոցի հետևանքով 35 մարդ է զոհվել, վիրավորվել ևս 48 մարդ:
Դեպքը տեղի է ունեցել գեներալի հայրենի Քերմանի շրջանում, որտեղ ընթանում է հուղարկավորության արարողությունը:
Թեհրանում ընթացող սգո թափորին մասնակցել է մոտ մեկ մլն մարդ:
Հիշեցնենք, հունվարի 3-ին ԱՄՆ հրթիռային հարձակման հետևանքով Իրաքում սպանվեց իրանցի ազդեցիկ գեներալ Քասեմ Սոլեյմանին: