
Վրաստանի նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին հայտարարել է, որ սեփական թիմի ստեղծման գործընթացում է և առավելագույնը մեկ ամսում այն կներկայացնի: Օքրուաշվիլին այս մասին հայտարարել է PalitraNews-ի եթերում:
«Շատ հետաքրքիր մարդկանց եմ հանդիպում, մոտենում ենք հետաքրքիր թիմի ստեղծման ավարտին: Հավանաբար մի քանի շաբաթ ևս անհրաժեշտ կլինի և արդեն հայտարարություն կանենք առաջիկա ծրագրերի մասին: Այս ամենը միևնույն է կախված է Իվանիշվիլիի պահվածքից: Արագացնում է գործընթացը, հետևաբար մենք էլ կարագացնենք»,- հայտարարել է Օքրուաշվիլին:
Իրակլի Օքրուաշվիլին «Միացյալ ազգային շարժման» իշխանության տարիներին զբաղեցրել է պաշտպանության, ներքին գործերի և էկոնոմիկայի նախարարի պաշտոնները: Ավելի ուշ նա ստեղծեց կուսակցություն՝ դուրս գալով իր հին թիմի դեմ: