
Քաղաքային դատարանը Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ Իրակլի Նադիրաձեին («Ազգային շարժում») տուգանել է 2500 լարիի չափով, հայտնել է formulanews պարբերականը։
Իրակլի Նադիրաձեն ձերբակալվել է սեպտեմբերի 4-ին, երբ փորձել է հասկանալ իր թիմակցի՝ Իրակլի Էձգվերաձեի ձերբակալության պատճառը։ Դատարանը նրան վարչական մեղադրանք է առաջադրել «մանր խուլիգանության և ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու համար»։
Ավելի ուշ նա ազատ է արձակվել ստորագրության հիման վրա։
Այսօր տեղի ունեցած դատական նիստին որպես վկա հարցաքննվել են ոստիկանության երեք աշխատակիցներ։ Նադիրաձեն դատավորի որոշումը որակել է քաղաքական պատվեր և ասել, որ «ամեն ինչ արվում է ընդդիմության ներկայացուցիչների նախընտրական քարոզարշավը թույլ չտալու համար»։