Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Կոբախիձեն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ:
Քվեարկությունը տեղի է ունեցել Ստրասբուրգում՝ ԵԽ ձմեռային նստաշրջանի շրջանակներում:
Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը այս օրերին Ստրասբուրգում մասնակցում է ԵԽԽՎ-ի նստաշրջանին։
Բացի այդ, նախատեսված է Վրաստանի Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկանիանիի ելույթը։ Նա հանդես կգա որպես Եվրախորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահությունը ստանձնած երկրի ներկայացուցիչ՝ ներկայացնելով նախարարների կաբինետի կողմից իրականացված գործունեության հաշվետվությունը։
Հունվարի 27-ին Ստրասբուրգում ելույթ կունենա նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին: