
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ:
Կուսակցության մամուլի ծառայության տեղեկատվությամբ, Իրակլի Կոբախիձեն հանդիպումներ կունենա կոնգրեսականների, սենատորների, պետդեպարամենտի և Սպիտակ տան բարձրաստիճան ներկայացուցիչների և վերլուծական կենտրոնների՝ Think Tank-ի ներկայացուցիչների հետ:
Հատկանշական է, որ վերջին շրջանում ԱՄՆ-ից բազմաթիվ հայտարարություններ են հնչել Վրաստանում շարունակվող քաղաքական ճգնաժամի վերաբերյալ: Մի շարք կոնգրեսականներ խիստ քննադատել էին Վրաստանի իշխանությանը երկրում ստեղծված իրավիճակի համար: