
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով գտնվում է Հայաստանի Հանրապետությունում: Այցի շրջանակներում Վրաստանի կառավարության ղեկավարը հանդիպել է հայ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հետ:
ՀՀ վարչապետը հերթական անգամ իր ցավակցությունն է հայտնել գործընկերոջը և վրացի ժողովրդին ՝ Բաթումիի ողբերգության կապակցությամբ:
Կողմերը քննարկել են հայ-վրացական համագործակցության զարգացումը և տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Հանդիպման ընթացքում Վրաստանի վարչապետը վերահաստատել է իր պատրաստակամությունը, որ Վրաստանը շարունակի ակտիվ միջնորդական դերը` խաղաղություն, կայունություն ապահովելու, քննարկել են նաև երկկողմ համագործակցության օրակարգի կարևոր հարցեր` ասվում է Վրաստանի կառավարության տարածած հայտարարությունում: