
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօրվա կառավարության նիստին նոր փոխվարչապետեր է նշանակել:
Փոխվարչապետերի պաշտոններն այսուհետ կզբաղեցնեն Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և Ֆինանսների նախարար Իվանե Մաճավարիանին:
Հիշեցնենք, որ նախորդ կառավարությունում Դավիթ Զալկալիանին ԱԳ նախարարի հետ միասին նույնպես զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը: Իվանե Մաճավարիանին առաջին անգամ է նշանակվում փոխվարչապետ: